Արքմենիկ Նիկողոսյանը և ես… ու ոչ միայն

p6140368p6140367

Չէ, այսպիսի բան դեռ չէր եղել:

Հնադիպումից երկու օր առաջ խոսում էի ընկերուհիներիցս մեկի հետ: Հարցրեց.

-Չե՞սվախենում՝ խայտառակ լինես էդ քո հանդիպումների ժամանակ: Դե, ասենք, եթե ինչ-որ բան այնպես չլինի, կամ հետաքրքիր չլինի:

Ասեցի.

-Չէ, չեմ վախենում, կարևորը՝ ես իմ աշխատանքը լավ անեմ: Իսկ եթե արել եմ այն, ինչ «ինձնից հասնում էր», ու էլի մարդիկ դժգոհեն, ուրեմն խնդիրն այստեղ արդեն իմ մեջ չէ:

Իրականում խոսում էինք բարդույթները հաղթահարելուց: Ու այդ խոսակցությունից հետո միայն հասկացա, որքան կարևոր է գիտակցել սեփական պատասխանավության ճիշտ չափաբաժինը:

Բայց արի ու տես, որ ամենադժվարը սեփական խորհուրդներին հետևելն է: Այսօր հանդիպման ժամանակ ընկերուհուս ասած «խայտառակ էղա»-ն էր:

Նախ՝ հյուրը գրեթե մեկ ժամ ուշացավ: Ու թեև նա ներողություն խնդրեց, ու մենք բոլորս էլ ասեցինք՝ ոչինչ, ես չեմ ներում: Ամեն դեպքում պարտաճանաչությունը լավ բան է: Չէ, խնդիրն այստեղ սպասելու մեջ չէ, անձամբ ես պատրաստ եմ սպասել շատ ավելի երկար, մանավանդ եթե իմանամ,որիմ զրուցակիցը հետաքրքիր մարդ է: Բայց այդ միայն այն դեպքում, երբ նստած եմ գարնանային մի զով օր Երևանի ոչ բազմաթիվ պուրակներից մեկի նստարանին: Բայց երբ հանդիպում ես կազմակերպում, մարդկանց հրավիրում, խոստումներ տալիս, ամեն դեպքում ակնկալում ես, որ դիմացինդ քեզ հիմար իրավիճակի մեջ չի դնի:

Իսկ այսօր հիմար իրավիճակ էր ինձ համար: Նախ՝ որովհետև ինձ էի մեղավոր զգում, նաև զգում էի անճար ու անպետք, որովհետև որքան էլ ինձ մեղավոր զգայի, միևնույն է, ոչինչ չէի կարող փոխել: Երկրորդ՝ որովհետև մարդիկ էին հավաքվել, ու ես արդեն չգիտեի, գուցե «ոտանավոր արտասանեմ», որ նրանք չնկատեն հյուրի բացակայությունը, ով արդեն մի ժամ է, ինչ ուշանում էր:

Լավ, բողոքեցի-վերջացրեցի, սիրտս հովացավ, հիմա կարող եմ գովել հյուրին:

Նախ՝մի ժամ ուշացումը յուրահատուկ էֆֆեկտ հաղորդեց նրա հայտնությանը (չմտածեք, որ կոչ եմ անում բոլորին մի ժամ ուշանալ նշանակված հանդիպումից: Ամեն դեպքում հիշեք. ճշտապահությունը արքաների բարեկրթությունն է): Հետո որքան էլ բարկացած լինեմ, միևնույն է պետք է խոսոանեմ, որ իրեն տրամադրված տասնհինգ-քսան րոպեները բանախոսը շատ հետաքրքիր անցկացրեց: Լինում են հանդիպումներ, երբ հյուրը խոսում է երկու ժամ, իսկ դու մտածում ես՝ Աստված իմ, ե՞րբ է վերջացնելու: Այս դեպքում այդպես չէր, չնայած գուցե հանդիպումը չափից դուրս կարճ էր, որ հոգնեցներ, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր, ինչ ճիշտ է, ճիշտ է: Ու երբ սկսվեց մեդիաուրբաթը, չէի ուզում այսքան շուտ վերջացնել:

Էլ ի՞նչ ասեմ: Ամեն դեպքում իմ գործը հաջողված չեմ համարում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s