Հենրիկ Էդոյանը և ես

Առաջին անգամ էր, որ այսքան հուզվում էի: Նախօրոք հարդուկել էի վաղը հագնելիք զգեստը, ընտրել կոշիկները… Մամա ջան, առաջին անգամ զգացի, որ ինչ-որ բան այն չէ:

Եվ առաջին անգամն էր, որ ինքս չէի դիմավորում հյուրին, ինքս չէի սեղմում նրա ձեռքը: Առաջին ձեռքսեղմումը շատ կարևոր է ինձ համար, ես շատ բան եմ իմանում մարդու մասին այդ առաջին ձեռքսեղմումից: Իսկ այս անգամ սպասում էի ընթերցասրահում, մինչ հյուրին կդիմավորեն  և կուղեկցեն: Ինչ-որ տեղ կարգավիճակի՝ ստատուսի փոփոխություն էի զգում: Առաջ ինքս դիմավորում, ինքս ուղեկցում, ինքս էի ծանոթացնում, ինքս էլ խոսում էի:  Կարծես այս գրադարանային ընտանիքի միակ երեխան լինեի՝ չարաճճի ու մի քիչ երես առած, ում ամեն ինչ կներեն: Իսկ հիմա… Սպասում էի ընթերցասրահում, կարծես տանտիրուհին լինեի՝ նրբանկատ ու անպայման հյուրընկալ: Ի՞նչ է, մի օրվա մեջ մեծացա: Համենայն դեպս այդպիսի տպավորություն է: Չգիտեմ ինչից է, գուցե նրանից, որ արդեն շրջանավարտ եմ, կամ գուցե սերունդների տարբերությունն է իրեն զգացնել տալիս…

Ինչևէ: Հանդիպումը սկսվեց: Ու առաջին անգամն էր, որ հասկացա. սա ուրիշ խաղ է, այստեղ ուրիշ կանոններ են: Մեծացել ես, բալիկ ջան, այս անգամ սխալվել չես կարող: Այս անգամ հստակ կշռում եմ ժպիտներիս քանակը և սահամանփակում կատակներս:

…Իսկ ուղեղս առաջվա պես արագ է աշխատում: Համարյա (շեշտում եմ՝ համարյա) չեմ կմկմում, խոսում եմ արագ, հստակ: Բայց մի պահ ուղեղս արգելափակում է. տիարը ցածր ձայնով ինչ-որ բան է ասում պարոն Էդոյանին: Սխալվո՞ւմ եմ, թե՞ իմ անունը տվեց: Չգիտեմ, ինչ անեմ` շարունակե՞մ խոսքս, թե՞ մոտենամ, ականջ դնեմ: Չէ, շարունակում եմ խոսքս, և դա ճիշտ ընտրություն է: Ամեն դեպքում՝ show must go on:

Արագ շշնջում եմ Ավետիսի ականջին՝ ինչ կարելի է ասել հիմա, կամ գուցե րոպե հետո:

-Սոն, դու հռետոր ես, – կատակում է Ավետիսը:

Մտքումս քմծիծաղ եմ տալիս: Չէ՜, հռետոր չեմ, պարզապես զրուցում եմ մարդու հետ:

Ու հիմա եմ հասկանում, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել: Հյուրը մնում է հյուր, իսկ սա դեռ իմ գրադարանն է: Զրույցն էլ առաջվա պես է: Պարզապես…

Աստված իմ, որտեղի՞ց այս անսանձ ցանկությունը՝ անպայման դուր գալու, խրախուսական խոսք լսելու, հավանելու, «հավանվելու»…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s