Շոկոլադի փիլիսոփայությունը

Երեխաների համար հանճարեղ ֆիլմեր են նկարում: Եվ որպես կանոն հենց այդ ֆիլմերն են իրենց մեջ թաքցնում աշխարհի մեծ փիլիսոփայությունը: Այդպիսի կիսամանկական գլուխգործոցներից է «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմը:  Այդ ֆիլմը դիտելուց հետո երազում ես ընկնել շոկոլադի կայսրություն ու չգիտես ինչու համոզված ես, որ այն հենց այնպիսին է, ինչպիսին էր ֆիլմում՝ հսկայական շոկոլադե ծառերով, կարամելի գետերով, մարցիպանե սնկերով:

Գովազդային ընդմիջում
Info@mskh լրագրողների ակումբը սկսում է նոր աննխադեպ (հուսով եմ) նախագիծ՝ «Ինչպե՞ս է ստեղծվում», որի առաջին կայարանը եղավ Arkolad շոկոլադի ֆաբրիկան: Ի՞նչ է իրական շոկոլադը, ինչպե՞ս է այն լույս աշխարհ գալիս, ինչպե՞ս է հայտնվում խանութներում, այնտեղից էլ՝ ձեր ստամոքսներում: Այս ամենը և հետաքրքիր շատ ու շատ բաներ դուք կիմանայիք, եթե գայիք մեզ հետ, կամ էլ կիմանաք, երբ մեր ֆիլմը պատրաստ լինի:

Arkolad-ը Չարլիի տեսած հրաշք-ֆաբրիկայի հետ ընդհանուր ոչինչ չուներ: Հիմա հիշում եմ այն բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերը, որտեղ քիչ թե շատ խոսվում էր շոկոլադի մասին, ու հասկանում եմ, որ հիմնականում շոկոլադը ասոցացվում է կեղտոտ մռութիկների բկլիկ երեխաների հետ: Բայց իրականում շոկոլադն ունի  իր մե՜ծ փիլիսոփայությունը, որն այն դարձնում է կիսամանկական այն միակ պրոդուկտը, որն օգնում է դիմակայել մեծ աշխարհի մեծ խնդիրներին՝ առանց օրգանիզմը քայքայելու և հոգին դեգրադացնելու:
Լավ, շատ ծավալվեցի: Վերադառնանք շոկոլադին:
Arkolad-ը (Armenian Shokolad) ստեղծվում է փոքրիկ, մաքուր ու զով մի սենյակում, որը և ամբողջ արտադրամասն է: Չիր, մարցեպան, շոկոլադ, տուփեր, ժապավեն, ահա այն ամենը, ինչ պետք է, որ մենք՝ քաղցրակեր ու բկլիկ մարդիկ, կարողանանք սուպերմարկետում գտնել այս ֆիրմայի շոկոլադը: Ու երբ ձեր լեզվի ծայրին կսկսի հալվել շոկոլադե կրիան կամ սրճեհատիկը, հիշեք, որ  շոկոլադն ունի փիլիսոփայություն:

«Մեր կարգախոսն է՝ Շփման էներգիա: Դուք ի՞նչ եք անում հիմա: Սովորում եք, այսինքն՝ ինֆորմացիա եք ստանում, այսինքն՝ շփվում եք: Դուք սովորում եք, ուրեմն սա ձեր կյանքի ակտիվ շփվելու շրջանն է: Իսկ շփվելու համար ի՞նչ է պետք: Այս բաղադրատոմսում ընդամենը մի քանի բաղադրիչ կա:

  • Ինչ եմ անում:
  • Արտաքին տեսքը՝ հագ ու կապը, նաև տրամադրությունը:
  • Ինչ եմ ասում:
  • Ինչպես եմ ասում:

Շատ կարևոր է ունենալ այդ բաղադրիչներից յուրաքանչյուրը: Բայց ամենակարևորը, այնուամենայնիվ, առաջինն է: Որովհետև կյանքում գալիս է մի պահ, երբ հասկանում ես՝ կարծես արտաքին տեսքս տեղն է, ասելիք ունեմ ու լավ եմ ասում, բայց անելիք չունեմ, գործ չունեմ, ոչինչ չեմ անում: Այդ դեպքում ես ծիծաղելի եմ: Երբ ես իմ անելիքն եմ անում, արդեն որոշակի ստատուս եմ ձեռք բերում, և իմ շրջապատում եղած մարդիկ ակամայից հաշվի են նստում ինձ հետ: Այսինքն՝ կարևորն այն է, ինչ եմ ես անում:
Անելիս էլ պետք է հիշել, որ կարևորը հոգով-սրտով անելն է: Մարդիկ լինում են երկու տեսակի՝ վերցնող ու տվող: Կան մարդիկ, ովքեր ոչ միայն վերցնող են, այլ անընդհատ վերցնող: Կան մարդիկ, ովքեր ավելի մեծ հաճույքով տալիս են: Այդպիսի մարդիկ նաև վերցնում են, որովհետև եթե սիրով տալիս ես, հաստատ իմացեք, մի օր կստանաս հատուցումը:
Շոկոլադի ֆաբրիկայում պետք է աշխատեն հենց այդպիսի՝ տվող մարդիկ: Ճիշտ է, մեր մեխանիկացված դարում մարդու գործոնը հասցվել է մինիմումի, բայց միևնույն է, եթե այսօր աշխատողը գա աշխատանքի անտրամադիր, դուք գուցե և զգաք համի այն չնչին տատանումը, որ կունենա այդ օրը փաթեթավորված շոկոլադը:
Ինչպե՞ս իմանալ, ինչ մարդ ես խառնում շոկոլադի համին: Կարծում եք հատուկ հոգեբաննե՞ր կան այդ գործի համար, կամ ինչ-որ ծիսական փորձություննե՞ր ենք հորինում՝ աշխատանքի ընդունելիս: Ոչ: Աշխատանքը երևում է աշխատելիս, մանավանդ փոքր կոլեկտիվում:
Մի բան էլ իմացեք: Արտադրությունը առևտուր չի: Արտադրության մեջ աշխատելիս դու ինչ-որ բան ես ստեղծում, դրա համար էլ պիտի մինչև վերջ գնաս: Առևտուրն ուրիշ է: Առևտրով զբաղվելիս կարող ես 10-20 տոկոս կորուստ ունենալ ու դուրս գալ, հանձնվել: Իսկ արտադրությունը… Դա էլ է շփում, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ»:
Մոտավորապես այսպիսին է շոկոլադի փիլիսոփայությունը:

Չէ, Arkolad-ը չարլիական մե՜ծ թագավորությունը չի, բայց այս փոքրիկ  «երկուսենյականոց» արտադրամասը, որի միջանցքից արդեն լսում ես շոկոլադի կանչող հոտը, մե՜ծ սիրտ ունի:
Շոկոլադի փիլիսոփայության հեղինակը Էմիլ Հարությունյանն է՝ արտադրամասի տնօրենը, ով նախընտրում է փող չտալ հեռուստագովազդին, դրա փոխարեն նվազեցնելով ինձ ու ձեզ հասնող ապրանքի գինը, իսկ գովազդին նախընտրում է սովորական շփում-հաղորդակցությունը:
Ի դեպ ասեմ, որ, ի զարմանս բոլորիս, մենք շատ «լսող երախաներ» դուրս եկանք: Համենայն դեպս, տանուտերերը գոհ էին մնացել:
Իսկ մե՞նք:
Էս ի՞նչ հարց էր:
Նյաաաամ….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s