Կարեն Անյտաշյանը և ես

Կարեն Անյտաշյանը և ես
Կարեն Անյտաշյանը և ես

-Ես չգիտեմ, ինչ ֆորմատով են անցնում ձեր հանդիպումները…

Մտովի փորձում եմ պատասխանել այս առանց հարցական նշանի հարցին: Մտովի ժպտում եմ, ասում. «Ֆորմատը մոտավորապես այսպիսին է. մենք ձեզ հարցաքննելու ենք: Իսկ ես՝ որպես «Գրադարանի մարդասիրական ջոկատի» անդամ, կհետևեմ, որ Ձեզ միանգամից չհոշոտեն, այլ՝ պատառ-պատառ»:

Բայց, ինչպես երևում է, հարցաքննվողին պաշտպանել պետք չէ: Դեռ ավելին՝ պետք է պաշտպանել հարցաքննողներին, որովհետև կան մարդիկ, ում հարց տալը բավականին վտանգավոր է, հետո ստացվելիք պատասխանը գուցե երբեք չվերջանա, իսկ դա նպաստավոր չէ, մանավանդ երբ ժամանակը սահմանափակ է և դահլիճում  ներկա են խստապահանջ մարդիկ, ովքեր չեն մոռանում նայել ժամացույցին:

Չէ, ես գոհ եմ: Գոհ եմ այն լիցքերից, որ ստացա այսօր:

Լիդեր լինելու ցանկություն ես ունենում եմ միայն երկու դեպքում.

ա. երբ դիմացինս այնքան խեղճ ու կրակ է, որ ստիպված ես եմ դառնում  նրա «լուսավոր փարոսը»

բ. երբ դիմացինս այնքան է վրա տալիս, որ հասկանում ես. դու էլ այլ ելք չունես, ու այդ սեփական անճարությունը դառնում է առաջնորդ դառնալու հրաշալի ստիմուլ:

Բարևելիս ես մեկնում եմ ձեռքս: Դա հոգեբանական հնարք է՝ կրճատելու քո ու զրուցակցիդ միջև եղած հեռավորությունը: Բայց երբեմն հենց ձեռքսեղմումը կարող է դառնալ այն սահամանը, որը հենց պահում է քո ու զրուցակցիդ միջև եղած հեռավորությունը, որը զրուցակիցը վրա-վրա տալով անընդհատ կրճատում է: Սա պարզապես ասեցի, խնդրում եմ, ոչ մի եզրակացություն չանել:

Չէ՜, էլի եմ ասում, ուրախ եմ: Ուրախ եմ, որ չխեղճացող ու վրա տվող մարդկային տեսակից կարողացա քաղել այն, ինչ իմ սեփական հրետանիում շատ քիչ է:

Ուշադրություն դարձրեք. ոչ գոռոզություն, ոչ մեծամտություն, ոչ շատախոսություն, ոչ ճոռոմ-ճոռոմ խոսալու ունակություն, այլ հենց չխեղճանալու և վրա տալու հմտություն: Քանի՞ հոգի կա մեր քաղաքում, որ  տարբերում է այս մի քանի հմտությունները: Իսկ քանի՞սն են տիրապետում դրանց:

Չէ, ամեն դեպքում, ինչպես երևում է, ինչ էլ որ ասեմ, ասելիքս շարունակելի կլինի: Իսկ դա նշանակում է, որ մեր հանդիպումը դեռ չի վերջացել: Այս քաղաքում դեռ կանք ես և Կարեն Անտաշյանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s