Մանկական գրքի համաշխարհային տոնի կապակցությամբ

Ապրիլի 3-ին նշվում է մանկական գրքի համաշխարհային տոնը:

9232613-cartoon-of-little-boy-in-a-tree-he-is-reading-a-book

Ի՞նչ էիք կարդում դուք մանուկ հասակում:

Չե՞ք հիշում: Հետո ի՞նչ կարիք կա հիմա հիշելու այն հեքիաթները, որ վաղուց արդեն անցել-գնացել են: Կա համաշխարհային գրականություն, որը պետք է կարդալ, իսկ հեքիաթնորը…

Իրականում մանկական գրականությունը ձեր՝ որպես անձ-անհատականություն կայանալու հարցում ամենամեծ դերն է կատարում: Այնպես որ եկենք չմոռանանք այն գրքերը, որոնք կարդացել ենք շատ վաղուց, այլ վերհիշենք նրանց հենց այսօր:

Շարլ Պիերո, «Կարմիր գլխարկը», «Մոխրոտը», «Կոշկավոր կատուն»: Սրանք բոլորին հայտնի, չափից դուրս հեքիաթային, շատ իդեալականացված, մի խոսքով, «երեխաներին քնացնելու համար» հեքիաթներ են, բայց աշխարհում չկա մի նախադպրոցական երեխա, ով չիմանա դրանք:

Հայ մանկության Պիերոն Թումանյանն է: Դեռ մի բան էլ ավելի, որովհետև Թումանյանի հեքիաթները, ի տարբերություն ֆրանսիացի հեքիաթասացի, հետաքրքիր են ցանկացած տարիքում: Ես, օրինակ, սիրում եմ «Անհաղթ աքլորը», «Պոչատ աղվեսը», «Կախարդի քսակը»: Իսկ դո՞ւք:

Եթե խոսում ենք հայ իրականությունից, Աղայանի հեքիաթներն էլ են շատ յուրահատուկ: Մի կողմից դրանք Պիերոյի հեքիաթների նման հայտնի են հայ երեխաների շրջանում, ասենք, «Անահիտը», «Զանգի-զրանգին» ո՞վ չգիտի: Մյուս կողմից Թումանյանի հեքիաթների պես հետաքրքիր են: Ես պաշտում եմ Աղայանի «Օձամանուկն ու Արևահատը» և հատկապես «Արեգնազանը հրաշք աշխարհում»:

Ռուս գրականությունը ևս լավ հոգ է տարել երեխաների մասին: Նոսովի «Անգետիկը», Ալեկսեյ Տոլստոյի «Բուրատինոն», որը շատ ավելի բարի է իտալացի իր եղբայր «Պինոկիոյից», Վոլկովի «Զմրուխտյա քաղաքի կախարդը», որը Բաումի «Օզի կախարդի» ռուսական ռեմիքսն է, Լև Տոլստոյի մանկական պատմվածքները, Մարշակի հրաշք պոետիկ հեքիաթները, Մայակովսկու՝ երեխաների համար գրված բանաստեղծությունները… Մի ամբողջ մանկավարժություն, որի անունն է «հեքիաթ»:

Ի դեպ, մանկավարժների մասին: Եթե դուք չգիտեք, ինչ անել երեխաների հետ, կարող եք օրինակ վերցնել հմայիչ լեյդի Մերի Պոպինսից Պամելա Տռեվերսի համանուն հեքիաթեից:

Բոլոր փոքրիկ տղաները երազում են Կառլսոնի պես ընկեր ունենալ (հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն): Իսկ աղջիկները… Չգիտեմ, ինչ են ուզում աղջիկները, որովհետև ես էլ էի ուզում ծանոթանալ Կառլսոնի հետ:

Աղջիկներն էլ երևի կուզենան Ալիսի պես Հրաշքների աշխարհ ընկնել: Ի դեպ, ասում են այս հեքիաթը Լյուիս Քերոլը գրել է իր փոքրիկ ընկերուհիների խնդրանքով: Տեսնես ի՞նչ կգրեր ժամանակակից հեքիաթագիրը ժամանակակից աղջիկների համար:

Աղջիկների մասին: Կին հեքիաթասացներից ամենաշատը սիրում եմ Սոֆիա Պրոկոֆևայի «Լոսկուտիկն ու ամպը» հեքիաթը: Հրաշք է, հեքիաթ չէ: Նույն գրողին է պատկանում նաև «Կախարդի աշակերտը» հեքիաթը, էլի շատ հետաքրքիր է:

Անդերսենի հեքիաթները խորհուրդ կտայի տարիքով մի փոքր ավելի մեծ երեխաներին: Նրանք շատ տխուր են ու շատ բան են ուզում սովորեցնել, այնպես որ «քնելուց առաջ» հեքիաթների շարքում նրանց դասել չի կարելի: Նույնը Ուայլդի հեքիաթների մասին կարելի է ասել: Այս հեքիաթները գրողները գրում էին ոչ այնքան մարդկանց հեքիաթային աշխարհ տեղափոխելու, այլ սոսկ մարդկային խնդիրների վրա ուշադրությունը սևեռելու համար: Ու այդ ամենը այսքան գեղեցիկ կերպով:

Քաղաքականությամբ հետաքրքրվող երեխաները կիմանան Ջաննի Ռոդարիի մասին, իր «Չիպոլինոյի արկածները», «Ջելսոմինոն ստախոսների քաղաքում» գրքերով:

Միանգամայն բոլոր տարիքներում կարելի է կարդալ Էքզյուպերու «Փոքրիկ Իշխանը»: Աշխարհի ամենաբարի հեքիաթն է երևի: Եվ ամենահաջող: Էլ ի՞նչ ասեմ նրա մասին:

Եվ իհարկե Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթթերը», որը թեև ժանրով հեքիաթ չէ, ոչ էլ ֆենտեզի գրականության ժանրին է պատկանում, բայց այնուամենայնիվ հրաշալի գիրք է դեռահասների համար: «Հարրի Փոթթերից» հետո Ռոուլինգը գրել է նաև «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքը: Այ սա իրոք հեքիաթների ժողովածու է, բայց չէի ասի, որ շատ մանկական է:

Իսկ ժամանակակից հայ հեքիաթասացության գոհարներից ես կառաջարկեմ Նաիռա Համբարձումյանի «Կարմիր Հողմաղացները» ժողովածուն և հատկապես նույնանուն հեքիաթը: Ճիշտ է, գրականագետները այն չեն սիրում, բայց ես միևնույն է խորհուրդ եմ տալիս:

Շնորհավոր մանկական գրքի միջազգային օրը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s