Սիրում եմ… չեմ սիրում… սիրում եմ…

000qdzwc

Կայք, հոթմեյլ, հղումներ…

«Հարգելի սովորող, դասավանդող, ծնող»…

Երեկ, այսօր, վաղը…

Այն, ինչ անում եմ ամեն օր՝ երեկվանից այսօր,

Այսօրից՝ վաղը…

Ի՞նչ ես ուղարկելու այսօր,

Իսկ վա՞ղը, իսկ մյո՞ւս օրը…

Կարծես հավիկ-մայրիկ լինեմ, որ մտածում է երեխաներին ճաշիկ տալու

Զարմանալիորնե հաճելի և գլխացավային պարտականության մասին:

«Անտաշատ»… «Պոեզոթերապիա»… «Հմայիլ»…

-Պոեզիա մի ուղարկի, երեխաները դա չեն հասկանում,

Չեն սիրում…

Այ արձակը ուղարկիր, արձակը լավ են հասկանում, արձակը հավանում են:

Իսկ ես Պաչյանից ու Սիսյանից հետո արձակի մասին իմ պատկերացումներն ունեմ:

Իսկ ես արձակը չեմ հավանում,

Իսկ ես արձակին մի փոքր բարձրից եմ նայում

Ու քաղքենի օրիորդների անվերջ օրիորդականությամբ ծռմռում եմ քիթս…

Ասում ես. «Ինձ համար գրականությունը բառերի գեղեցիկ դասավորություն չէ»:

Հապա ի՞նչ է:

Չէ, ինչ ուզում ես ասա, ՀՀ-ում ախտորոշված բլոգամանիայից հետո

Արձակի մասին պատկերացումները խեղաթյուրվում են վերջանականապես:

Իսկ այ պոեզիան:

Հանգերը չեմ հաշվել, մաթեմատիկայից հեռու եմ,

Բայց ինձ չես խաբի, ես էլ փոքրուց մայրիկին նվիրված բանաստեղծություններ եմ գրում:

Կարդա՞մ…

Գիտեմ, որ դրա ժամանակը չի:

Ասածս այն է, որ նախադպրոցական տարիքից բառերը հանգավորելու

Զարմանալիորեն հաճելի և գլխացավային վարժությունից հետո

Ես թաքնված հանգերն էլ եմ նկատում, ինչպես

Ցանկացած միջին ընթերցող,

Ով փոքր ժամանակ “Человек-Паук” էր նայում

Ու գլուխը չէր ցավացնում հանգավորման

Զարմանալիորեն հաճելի և ռացիոնալ անիմաստ վարժություններով:

Ասածս այն է, որ քո բանաստեղծություններում մի գրամ հանգ չկա:

…Ես գիտեմ, որ դու դա գիտես:

Ես ուզում էի, որ իմանաս, որ ես էլ դա գիտեմ:

Չէ, մի գնա, պոետոզավր

/Բանաստեղծ էլ չէ, պոետոզա՜վր/

Ես հո սովորական մարդ չեմ,

Ես էլ եմ բլոգեր, ես էլ եմ գրում,

Ու դեռ քեզնից էլ վատ, եթե քեզ դա կմխիթարի:

Ասածս ի՞նչ է:

Ասածս այն է, որ քո բանաստեղծություններում

Մի գրամ հանգ չկա, որովհետև դա է 21-րդ դարի մոդան:

Բայց միևնույն է, քո անտաշ-անտաշատյան

Պոետոաղմուկներում պոեզիայի հոտն էլ կա, համն էլ:

Ուզում եմ ասել, որ ես իրոք չեմ սիրում քո արձակը,

Որովհետև իմ չեղած քաղքենիության պատճառով

Արդեն վաղուց իմ պատկերացումները ունեմ արձակի մասին,

Որոնք թեև խղճուկ են և անորոշ,

Բայց մեկ է, իմն են:

Բայց քո պոեզիան սիրում եմ,

Հարգելի պոետոզավր:

Հիմա գիտե՞ս, շատ բանաստեղծներ կան,

Բայց դրանից հանգավորված տողերի միջին թվաբանականը

Չի ավելանում:

/Կամ գուցե ավելանում է 0,1 տոկոսով,

Չգիտեմ, մաթեմատիկայից հեռու եմ: /

Ասածս ի՞նչ է, որ հիմա բոլորը ուզում են լինել բանաստեղծ,

Ու չի ստացվում,

Որովհետև բանաստեղծը նախարար չէ,

Ընտրովի պաշտոն չէ,

Ոչ էլ փոխանցվում է ժառանգաբար:

Իսկ քո մոտ ստացվում է,

Դրա համար էլ դու բանաստեղծ չես,

Այլ պոետոզավր:

Դրա համար էլ քեզ հաճույքով եմ կարդում:

Դե, քեզ չէ,  բանաստեղծություններդ,

Որոնցում մի գրամ հանգավորում չկա:

Ասածս ի՞նչ էր…

Հա՜…

Ասածս այն է, որ հիմա

Քո այդ տարբերաբևեռ ստեղծագործությունների պատճառով

Ես նստել եմ համակարգչի դիմաց

/Կայք, հոթմեյլ, հղումներ…/

Ու չեմ հասկանում՝

Առաջին հերթին ես գրադարանավա՞ր եմ,

Թե՞ ի վերջո ընթերցող:

Ու հիմա քո հմայիլների տողերը հաշվելով

Հմայում եմ ինքս ինձ՝ սիրում եմ…

Չեմ սիրում… սիրում եմ…

Կայք, հոթմեյլ, հղումներ…

«Հարգելի սովորող, դասավանդող, ծնող»…

Ես այսօր գրադարանավար եմ,

Վաղը կլինեմ ընթերցող

/Տեսնո՞ւմ ես, գրաֆիկս ինչ լեփ-լեցուն է/

Ու ամենավատն այն է, որ ենթադրվում է /քո կողմից/,

Նաև հաստատվում-կնքվում /վերևներում գտնվող իմաստունների կողմից/,

Որ այս ամենի մեջ ինչ-որ իմաստ կար…

???????????????????????????????

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s