Սոմա…

Որպես քուրմը Գանգէսի,
Կարոտակեզ, սիրակեզ –
Կեանքս տվե՜լ եմ լույսիդ
Եւ երգում եմ քեզ
Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա,-
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
Խելագա՜ր սոմա՛:

Եղիշե Չարենց

Երբ առաջին անգամ լսեցի Չարենցի «Սոմա» պոեմի մասին, մտածեցի, որ Չարենցը գրում էր Սոնա անունով աղջկա մասին, իսկ խմբագրությունում պարզապես սխալ էին տպագրել:

Երբ կարդացի պոեմը, ծանոթագրություններում գրված էր, որ Սոման հին հնդկացիների սիրո և կրակի աստվածուհին էր: Դա հիմք հանդիսացավ, որ ես մի տարի ամենահաջող կերպով ինքնախաբեությամբ զբաղվեմ ու կարծեմ, որ իմ անունը եկել է հնդկերենից ու ծագել է Սոմա անունից:

Բայց հիմա ես գիտեմ, ինչի մասին էր իրականում գրում Չարենցը:

Սոման (sauma – «ճզմել» բայից, պարսիկների մոտ՝ խաօմա) հին Հնդկաստանում աստվածային խմիչք էր, որը քուրմերը ճզմում էին հատուկ բույսի տերևներից և օգտագործում կրոնական ծիսակատարությունների ժամանակ: Այդպես էր նաև այդ խմիչքի աստծո անունը՝ Սոմա: Կրկնոմ եմ, աստծո, ոչ թե աստվածուհու:

Հաճախ Սոմային նույնացնում էին Լուսնի աստծո հետ, և լուսինն էլ էին կոչում այս անունով: Հետո Սոմա էին անանում նաև անձրևը: Այսպիսով Սոմա – բույս, անձրև, աստված:

«Այդ կրակի վրա աստվածները հավատի մատաղն են անում: Այդ մատաղից հայտնվում է տիրակալ Սոման… Այդ մատաղից հայտնվում է անձրևը… Այդ կրակի վրա աստվածները անձրևի մատաղն են անում: Այդ մատաղից հայտնվում է ուտելիքը»:

«Սոմային արված մատաղը ամենակատարյալն է…»

«Ուպանիշադ»

Սոմա աստվածը Պարջապատի աստծո որդին է՝ ռազմիկների աստված Ինդրայի և կրակի աստված Ագնիի եղբայրը:

«Նա՝ Ինդրան, ասաց Ագնիին և Սոմային, իր եղբայրներին. «Ես ուզում եմ ձեզ համար մատաղ անել, որ կկատարի բոլոր ցանկությունները, այն մատաղը, որ հայր Պարջապատին թույլատրել է, որ ես անեմ»: «Թող այդպե՜ս լինի», – ասացին եղբայրները: Եվ նրանցից մեկը դարձավ սնունդը կլանող, իսկ մյուսը՝ սնունդ դարձավ: Իրավ է, Ագնին դարձավ սնունդը կլանող-խժռող, իսկ Սոման՝ սնունդ»:

Ինդրան և Սոման միասին են հիշատակվում շատ հիմներում: Ի՞նչ է դա նշանակում:

Չէ՞ որ Սոման միայն աստված չէ, այլ նախ և առաջ արբեցնող խմիչք: Այդ խմիչքն օգտագործում էին ոչ միայն քուրմերը, այլև՝ ռազմիկները պատերազմներից առաջ. թունդ խմիչքը նրանց ուժ և կորով էր տալիս: Բացի այդ հնդիկները համարում էին, որ սոմա են խմում ոչ միայն մարդիկ, այլև աստվածները: Ալկոհոլային այս խմիչքն օգտագործում էին ծիսակատարությունների ժամանակ, և այդժամ հայտնվում էր աստվածային Սոմա Պավամանը («Մաքրագործող»):

Ալկոհոլային խմիչք ասելն էլ խիստ պայմանական է, որովհետև սոման ոչ գինի է, ոչ էլ գարեջուր: Այն թմրանյութ է, որն ունի հոլուցինագեն հատկություն: Հավանաբար սոման սովորոկան բույսական հյութ չէ, այլ ավելի բարդ բաղադրատոմս ունի, որի մեջ մտնում էին թմրանյութեր (օրինակ՝ օպիում): Պատահական չէ, որ Սոման հաճախ հիշատակվում է Ագնի-կրակի հետ, այսինքն՝ քուրմերն այն պատրաստում էին կրակի մոտ տարբեր նյութերից, որոնց գաղտնիքը միայն իրենք՝ քուրմերը, գիտեին:

Սոման, որ հիշատակվում է հնդկական Վեդաներում, զանազան արժանիքներ ունի: Նրան անվանում են աշխարհի տիրակալ, աստվածների աստված, կենարար ուժի կրող, «ոգևորող», «ամենագետ», «երկնային», ինչը միանգամայն համապատասխանում է այն զգացողություններին, որ առաջացնում է թմրադեղը (պատահական չէ, որ թմրամոլները խոսում են թռիչքի զգացողությունից):

Սոման՝ աստվածների, քուրմերի և ռազմիկների արբեցնող խմիչքը, աստվածային Սոման մեծ ազդցություն ունեցավ ողջ հնդկական քաղաքակրթության վրա: Աստիճանաբար քուրմերը սովորեցին այդ թմրանյութին: Հենց այն կաստան, որ գիտելիքների, ավանդույթների և մշակույթի պահապանն էր:  Քուրմերի դեգռադացիան բերեց հասարակության անխուսափելի անկմանը և քաղաքակրթության սուր ճգնաժամին:

Չգիտեմ, գիտե՞ր արդյոք Չարենցը, ինչ է Սոման, երբ նրան «քաղցր քույր» էր անվանում: Գուցե չգիտեր: Գուցե ընդհակառակը՝ չափից դուրս լավ գիտեր, հաշվի առնելով, որ սոմա խմիչքը իրոք քաղցր էր՝ բառի ուղիղ և հատկապես փոխաբերական առումներով, իսկ Չարենցն էլ նման խմիչքներից շատ լավ էր հասկանում:

Քո դէմքը տեսա, որպես սրբազան
Մի զոհաբերում.
Քո դէմքը տեսա աշխարհասասան
Այս հրդեհներում:
Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
Հրդեհի պարին,-
Եւ կեանքս տվի, պարզ ու սրտաբաց,
Վառվող աշխարհին…

Եղիշե Չարենց

________________________________________________

Նյութը՝ Ռուդոլֆ Բալանդինի «100 մեծ աստվածները» գրքից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s