Երկու հարց Պարույր Սևակի կյանքից

Paruir-Sevak

Հարցերի պատասխանները գտել եմ Սևակի «Ինքնակենսագրությունում»:

1. Ո՞րն է Սևակի ծննդավայրը:

«Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում»:

2. Ի՞նչ խոսք ունեն Սևակի համագյուղացիները իրենց գյուղի մասին:

«Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր»:

3. Որտե՞ղ է ստացել միջնակարգ կրթությունը, ո՞ր առարկան է սիրել:

«Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա – մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությունը, թե երկրաչափական խնդիրների լուծումը»:

4. Ի՞նչ է պատմում Սևակը գրականության դասի մասին:

«9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 1Օ-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ` ֆիզկուլտուրա, այսօր` գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այդպես` կլոր տարին»…

5. Սևակն ի՞նչ բառով է բնութագրում ինքն իրեն, երբ դպրոցն ավարտում է և որտե՞ղ է շարունակում կրթությունը:

«Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը` հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և … մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը»:

6. Քանի՞ տարեկանում է գրել իր բանաստեղծությունը, ո՞ւմ մասին էր այն:

«Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի աոաջին ոտանավորս: Եվ ինչի մասին չէր, այլ ում: Զինաիդայի մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ… Տուրգենևի հերոսուհին»:

7. Ընկերների հետ ի՞նչ գողություն է կատարել Սևակը, ինչո՞ւ:

«Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում»:

8. Ինչի՞ց են վախեցել Սևակի ծնողները և գյուղացիները, երբ տեսել են, որ շատ է կարդում: Ո՞ւմ հետ են համեմատել նրան:

«Ու մերոնք երկյուղում էին, թե… կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կամ սև ջուր է իջնում, կամ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը… շատ կարդալուց գժվել է: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա` եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով` մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8 փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց»:

9. Սևակի մայրը ուզում էր, որ որդին ի՞նչ մասնագիտություն ունենա, ինչպե՞ս է դա բնորոշում:

«Մայրս, ինչպես ասացի, անգրագետ է: Նա, բնական է, չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ Բա ինչ կուզեիր, որ լինեմ հարցին պատասխանում էր.

– Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն Գիքոր–ը գրողի պես մարդ»:

10. Ինչպե՞ս է Սևակը հասկանում, թե ինչ է բանաստեղծություն գրելը, ո՞ւմ միջոցով է հասկանում դա:

«Իմ հիասթափությունը խորանարդվեց` ստանալով նաև երրորդ նիստ. հասկացա, որ ես… բանաստեղծ չեմ:

Դա ինձ հասկացրեց, ամենից և ամենքից առաջ, Եղիշե Չարենցը»:

11. Ի՞նչ կոլեկցիոներություն է անում Պ. Սևակը:

«Ես սիրում եմ լավ ձեռագիրը, ինչպես այլոք սիրում են լավ հագուստ կամ գեղեցիկ իրեր: Ու եթե շատերն են կոլեկցիոներություն անում, ապա իմ կոլեկցիոներությունն էլ դրսևորվում է գեղեցիկ գրեր ընդօրինակելու մեջ»:

12. Ինչպե՞ս է Սևակը նորից սկսում գրել:

«Մի դասընկեր ունեի, որի ե–ն շատ հավանում էի և ջանում ընդօրինակելով յուրացնել: Հանրակացարանային սեղանի սփռոցը (այն էլ պատերազմի տարիներին) չէր կարող լինել այլ բան, քան լրագիրը: Հիշում եմ, որ այդ սփռոց–ի վրա ես անվերջ վարժվում էի ե գրելուն: Հետո չեմ հիշում ոչինչ. կարծես քունս տարած լիներ: Իսկ երբ արթնացա բանից պարզվեց, որ լրագրի ամբողջ էջով մեկ գրվել է մի – տեր Աստված – բանաստեղծություն: Այսպես ես, ակամա, երդմնազանց եղա (չէ որ երդվել էի ոտանավոր չգրել), բայց գործածս մեծ մեղքը ինքս ինձ ներեցի, երբ կարդալով գրածս` տեսա, որ ե-ով սկսվող այդ ոտանավորը այլևս ոտանավոր չէ, այլ բանաստեղծություն:

Նշանավոր 1942-ին էր դա, այն թվականին, երբ բեկում սկսվեց պատերազմի մեջ: Իմ սեփական բեկումն էլ կատարվեց նույն թվականին»:

13. Ե՞րբ է լույս տեսնում Սևակի առաջին գիրքը, ինչպե՞ս էր վերնագրված:

«Իմ առաջին գրքույկը (Անմահները հրամայում են), որ լույս տեսավ 1948-ին, համեմատաբար պակաս աղմուկ հարուցեց, քան առաջին բանաստեղծություններս մամուլում»:

14. Ի՞նչ եզրահանգման են բերում Սևակին մոսկովյան տարիները: Ի՞նչ է որոշում Սևակը:

«Մոսկովյան կյանքիս աոաջին տարիները լցված էին նույն հոգեկան ճգնաժամով: Յոթ ինստիտուտ ու համալսարան չեն կարող տալ այն, ինչ տալիս է ուսուցիչներից մեծագույնը` տառապանքը: Հիմա ես գիտեմ, որ մեծ ու անծանոթ քաղաքի փողոցներում, սառնամանիքի ու բքի մեջ շրջելիս, ոչ թե ես էի փնտրում իմ կորուստը, այլ իմ փախստական էությունն էր փնտրում ինձ: Եվ մենք, վերջ ի վերջո, հանդիպեցինք` չորս մետրանոց մի սենյակում, որտեղ սեղան դնելու տեղ էլ չկար: Հանդիպեցինք և որոշեցինք վերջ տալ մեր խռովությանը` մեկ վճռական պայմանով. գրել այնպես, կարծես աշխարհում ոչ Գուտենբերգ է եղել, ոչ էլ ընթերցող կա»:

15. «Նորից քեզ հետ» գիրքը ե՞րբ է լույս տեսնում: Ինչպե՞ս է մեկնաբանում Սևակը, ո՞ւմ մասին է գիրքը:

«Այդպես և միայն այդպես գրվեցին իմ հետագա երեք գրքերը: Նրանցից աոաջինը, որ լույս տեսավ 1957-ին, խորագրված է Նորից քեզ հետ: Առերևույթ կարելի է կարծել, որ խորագիրը վերաբերում է քնարական հերոսուհուն: Չեմ ուզում ժխտած լինել, բայց կուզեի ավելացնել, թե դա առավել վերաբերում է իմ էությանը, որ փախստական էր դարձել, և իմ ձայնին, որ փոխել էի ջանում»:

16. Ե՞րբ է լույս տեսնում «Մարդը ափի մեջ» ժողովածուն:

«Իսկ այդ ընթացքում ես, միայն մեկ ընթերցողի` ինձ համար, վերջացնում էի իմ հաջորդ գիրքը` մոտ 6000 տողանոց Մարդը ափի մեջ ժողովածուն: (Իմ մի գրքույկը նույն այս վերնագրով լույս է տեսել ռուսերեն` 1960-ին: Դա բոլորովին ուրիշ ժողովածու է քաղված Նույն հասցեով գրքից: Իսկական Մարդը ափի մեջ ժողովածուն լույս տեսավ միայն 1963-ին և անծանոթ է ռուս ընթերցողին)»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s