ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ| Մի քիչ մանկություն

0vnYwctJLxBhSvq1a3dYZa4bDG

Եվ բնությունն է ինձ պահել թաքուն,

Որ նորից սիրով լույս աշխարհ բերի:

Կգա մի ժամանակ, և ես էլ կհասկանամ Սահյանի այն կարոտն ու սերը, որով նա հիշում է իր մանկությունը:

Տերյան, Սևակ, Թումանյան: Փորձում եմ հիշողությանս մեջ կենդանացնել սիրված պոետների բանաստեղծությունները, բայց ոչ ոք այդքան անգամ նորից ու նորից չի վերադարձել իր մանկության աշխարհը, որքան Սահյանը: Թերևս Իսահակյանի մոտ էր պանդուխտ տղան նորից ու նորից վերդառնում տուն: Բայց Իսահակյանի վերադարձը պաշտում էր մորը. պանդուխտ տղան վերադառնում է սիրակարոտ մոր մոտ: Իսկ Սահյանը… Նա վերադառնում է ոչ թե լոկ մոր մոտ, այլ ամբողջ աշխարհի՝ մանկության աշխարհի: Այստեղ նրա հայրենի բնաշխարհն է, նրա Գետը, նրա Սարը, նրա Տունը, Հայրը, Մայրը: Նրանցից յուրաքանչյուրը աշխարհում առաջին Աշխարհի՝ մանկության աշխարհի անքակտելի մասնիկներն են. եթե չլինի մեկը, պատկերը կիսատ կմնա:

Սահյանը վերադառնում է հայրենի տուն մեկ որպես պանդուխտ, մեկ որպես զինվոր: Թերևս այսպիսի վերադարձը ամենահուզիչ կերպով է նկարագրում բանաստեղծը: Ռազմաճակատ մեկնած զինվորին անհամբեր սպասում են բոլորը՝ ուռենին, աղավնին, սիրած աղջիկը, մայրը, հայրը: Ամեն տարի հայրը առանձնակի խնամքով է մշակում այգին. տղան ուր որ է կգա և կժառանգի այն, պետք է հոգատարությամբ պահել զինվոր որդու համար: Ու երբ մահը թակում է արդեն ծերուկ հոր դուռը, նա խնդրում է. «Մնա, մինչև որդուս գալը տեսնեմ»: Մի՞թե կարելի է մերժել…

Հայերնիք վերադարձած բանաստեղծը անմիջապես գնում է մանկական իր սրինգը փնտրելու: Պատկերացնում եմ, ինչպես պատկառելի մի տղամարդ հանկարծ միայն իրեն հայտնի ինչ-որ խորհրդավոր նպատակով սար ու ձոր է ընկնում: Մնում է միայն պարզել, ի՞նչ է փնտորում՝ ներշնչանի մի նոր աղբյո՞ւր, թե՞ անվերադարձ գնացած մանկությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s