ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ | Երկու հանճարեղ գլուխ: Գյոթե vs Բեթհովեն

ԳՅՈԹԵ

ԲԵԹՀՈՎԵՆ

Մեկը բարձրահասակ և գեղիրան՝Որպես նոճին արքայական այգու… Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման՝Խռիվ գանգուրներով ու ահարկու:
Մեկը մարմնով, հոգով ծանրազարդվածՇքանշաններով իրեն դարի,

Վսեմ, որպես օլիմպիական աստված,

Տիպար հզորության ու հանճարի:

Իսկ մյուսը պարզ, անշուք ու գլխաբաց,

Կրծքի վրա և ոչ մի ժապավեն.

Ծովածավալ հոգուն ոչ մի կապանք՝

Ճանապարհով քայլում էր վեհորեն:

Մեկը նայում էր լայն շրջապատինՈւ նշմարում ամեն հակասություն,Որսում ամեն ժպիտ, փառք ու պատիվ,

Կուռքերն էր տապալում ու աղոթում:

Մյուսը խորասուզված իր խոհերում՝Չէր նկատում կյանքի <<չարն ու բարին>>,

Հուժկու իր աչքերով չէր նշմարում

Մանրուքն առօրեական ճանապարհին:

Հայացքը լեռներին արևաներկ՝

Նա պատմության քայլերն էր սոսկ լսում,

Որոնք դարձան հուժկու սիմֆոնիաներ

Նրա հոգու հուզված օվկիանոսում:

 

Այն ժամանակ Գյոթեն՝ խոսքի արքան,Ճանապարհից ելավ ակնածանքով,

Կանգնեց հեռու՝ որպես վսեմ արձան՝

Խոնարհելով գլուխը գանգրարթով:

Եվ սպասեց այդպես նա գլխահակ,

Ինչպես վայել է հեզ հպատակին,

Մինչև անցավ իշխողն այն ստահակ՝

Գոռոզության կնճիռը ճակատին:

Իսկ Բեթհովենն ինքնավայել ու լուռ,Դանդաղ շարունակեց իրեն ճամփան,

Մինչև անգամ առանց մտիկ տալու

Մեծաժխոր երթին արքայական:

Չգիտեմ էլ, ինչ գրեմ, ախր այնքան ակնհայտ է Զարյանի հակադրությունը Գյոթեի և Բեթհովենի միջև, որ եթե սկսեմ թվարկել, կստացվի, որ կրկնվում եմ:

Փաստորեն Գյոթեն, երբ ծաղրում էր հոգևոր և աշխարհիկ ապուշ արքաներին, իրականում իր իսկ ասածին դեմ էր: Ի տարբերություն Բեթհովենի: Սակայն ինձ համար Գյոթեն միևնույն է մնում է հանճար, անկախ նրանից՝ խոնարհվում է արքայի առջև, թե ոչ:

Բեթհովենի զայրույթն էլ է հասկանալի, չէ՞ որ րոպե առաջ Գյոթեն այլ բան էր ասում:

– Ինչպե՞ս չամաչեցիր, – գոչեց ահեղ

Հնչյունների արքան՝ արդեն սառած, –

Որ թեքեցիր գլուխդ հանճարեղ

Այն թագակիր տխմար գլխի առաջ:

***

Հեշում էին անհույս ուռենիներ,

Պարում էր սոսկահար խարտյաշ հացին,

Միայն կաղնին խշշում էր խուլ՝ մի երգ

Գալիք հպարտ սերունդների մասին…

Ինձ թվում է, խոսքը մեր սերնդի մասին է:

 

ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԼՈՒԽ

Վառվում է վիթխարի մի մայրամուտ
Հեռու հորիզոնից մինչև անտառ.
Խոնարհ թեքվում էին մի թեթև քամուց
Եղևնիները սեգ, վեհակատար:

Պարում էին ճկուն ճյուղ ու տերև
Իրիկնային քամու նվագի տակ:
Միայն կաղնին կանգնած էր աներեր՝
Գլուխն անշարժ և իրանով շիտակ:

Եվ այդ պահին այդ անտառի մոտով
Դանդաղաճեմ նրանք անցնում էին.
Ոսկեզօծված անհուն մայրամուտով,
Իրենց հանճարներով արևային:

Մեկը բարձրահասակ և գեղիրան՝
Որպես նոճին արքայական այգու,
Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման՝
Խռիվ գանգուրներով և ահարկու:

Մեկը մարմնով, հոգով ծանրազարդված
Շքանշաններով իրեն դարի,
Վսեմ, որպես օլիմպիական աստված,
Տիպար հզորության ու հանճարի:

Իսկ մյուսը պարզ, անշուք ու գլխաբաց,
Կրծքի վրա և ոչ մի ժապավեն.
Ծովածավալ հոգուն ոչ մի կապանք՝
Ճանապարհով քայլում էր վեհորեն:

Մեկը նայում էր լայն շրջապատին
Ու նշմարում ամեն հակասություն,
Որսում ամեն ժպիտ, փառք ու պատիվ,
Կուռքերն էր տապալում և աղոթում:

Մյուսը խորասուզված իր խոհերում՝
Չէր նկատում կյանքի «չարն ու բարին»,
Հուժկու իր աչքերով չէր նշմարում
Մանրուքն առօրեական ճանապարհին:

Հայացքը լեռներին արևաներկ՝
Նա պատմության քայլերն էր սոսկ լսում,
Որոնք դարձան հուժկու սիմֆոնիաներ
Նրա հոգու հուզված օվկիանոսում:

Դրանք էին Գյոթեն ու Բեթհովենը,
Խոսքի արքան ու հնչյունի արքան,
Որ զբոսնում էին դանդաղորեն
Որսի անտառներում արքայական:

Երգի, իմաստության երկու պետեր՝
Նրանք վիճում էին մեղմ ու հանդարտ,
Մերթ մռայլվում, մերթ ծիծաղում թեթև՝
Քրքրելով կյանքի կծիկը բարդ:

Եվ երազում էին երկու արքան՝
Մարդու, կյանքի և ապագայի մասին,
Ծաղրում կարգերը հին ֆեոդալական,
Գիտությունները կեղծ, խավարածին:

Ծաղրում էին նրանք և՛ հոգևոր
Ե՛վ աշխարհիկ ապուշ արքաներին,
Որոնք որպես դևեր խավարամոլ
Կյանքի ելքերը լույս՝ փակել էին:

Ծաղրում էին կեղծիքը, ճորտությունն
Ու շողոքորթությունն իրենց դարի
Եվ այն մարդկանց, որոնք իրենց լեզուն
Շինել էին սրբիչ գարշապարի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s