Երկու խոսք հայոց այբուբենի մասին

Պատասխանում եմ այս հոդվածին:

Այն, որ հայոց այբուբենն իր մեջ շատ գաղտնիքներ է պարունակում, դա ես վաղուց գիտեի: Ասենք, մաշտոցյան այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանում է աղոթքի մի բառ: Այսինքնք՝ մենք ունենք շատ գեղեցիկ աղոթք-աքրոստիքոս հայոց այբուբենի տառերով: Հիմա այդ աղոթքը չեմ հիշի, բայց խոստանում եմ գտնել ու տեղադրել: Ինչևէ…

Կորյունի մոտ կարդում ենք (ավելի ճիշտ՝ մեր դասագրքերում կարդում ենք, որ Կորյունի մոտ գրված է), որ տառերը ստեղծելիս Մաշտոցը յուրաքանչյուրին տվել է թվային արժեք: Մինչև հիմա էլ գրքեր են տպագրվում, որոնցում դարերը նշվում են ոչ թե արաբական կամ հռոմեական թվերով, այլ հենց տառերով, ինչը նշանակում է, որ մեր թվատառային համակարգը չի զիջում թվերի այն համակարգին, որ կիրառում ենք դպրոցում:

Խազերի մասին չգիտեմ, գուցե Մաշտոցը փորձել է տառերին նաև նոտաների արժեք տալ, չէ՞ որ ինքը՝ Մաշտոցը, հինգերորդ դարի (Ե դարի) առաջին ու մեծագույն բանաստեղծներից է, ինքը գրել է շարականներ, կարծում եմ, երաժշտական որոշակի կրթությւն ուներ (այն ժամանակների կրթությունը) և կարող էր տառերին նաև նոտաների արժեք տալ, այստեղ զարամանալի ոչինչ չկա:
Ավելին, ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ մեր այբուբենն այլ գաղտնիքներ ևս ունի: Այս պարագայում պարոն Ալեքսանյանի՝ մաթեմատիկական-երկրաչափական տեսանկյունից հայոց այբուբենը դիտարկելը շատ հետաքրքիր է:

Բայց ասել, որ հայոց այբոբենը մնացած բոլոր այբուբենների նախահայրն է՝ պրոտոտիպը, ինձ թվում է,  մեղմ ասած, ոչ այնքան հավանական:

Եթե համեմատենք հայոց այբուբենը հնչյունային մնացած այբուբենների հետ (ես գիտեմ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, վրացերեն այբուբենները), կարող ենք համարել՝ այն էլ հայերին բնորոշ ազգային մեծամտությամբ, որ մեր այբուբենը լավագույնն է: Մանավանդ եթե հաշվի առնենք, ոչ հայոց այբուբենը իմ թվարկած այբուբեններից շատ ավելի «ծեր է»:

Բայց չէ՞ որ կան նաև այբուբեններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են հնչյունային այբուբեններից:

Ասենք՝ ճապոնական կանձին: Ճապոնացիները ունեն երկու այբուբեն՝ հիրագանա և կատականա: Երկուսն էլ վանկային այբուբեններ են, այսինքն՝ մի տառին՝ հիերոգլիֆին համապատասխանում է մի վանկ: Ընդ որում նախադասության մեջ հիրագանայով գրված մի բառը կատականայով փոխարինելիս նախադասության իմաստը չի փոխվում, որովհետև գործնականում երկու այբուբեններն էլ նույն վանկերն են պարունակում:

Չինական այբուբենի մասին էլ չեմ խոսում: Այնտեղ յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում է մի բառ: Այսինքն՝ այբուբենն այնքան նշանագիր ունի, որքան է այդ լեզվի բառապաշարը: Իսկ դա հարյուր տառ չէ, հազար տառ չէ…

Հեռու չգնանք, հենց ուրարտական սեպագրերում յուրաքանչյուր նշանագիր ինչ-որ բառ էր նշանակում:

Բացի դրանից հին աշխարհում կային մի շարք այբուբեններ, որոնք պարունակում էին միայն բաղաձայն հնչյունների նշանագրերը, իսկ ձայնավորները նշանագրեր չունեին:

Այսինքն՝ մենք հանդիպում ենք մի շարք գրահամակարգերի, որոնք սկզբունորեն՝ սկզբունքվ են տարբերվում հայոց այբուբենից: Էլ չեմ ասում այն մասին, որ Մաշտոցը օգտվել է հունարեն և, եթե չեմ սխալվում, ասորերեն այբուբեններից հայոց այբուբենը ստեղծելիս: Նույնսիկ եթե ընդունենք այն վարկածը, թե ներկայիս հայոց այբուբենը բոլորովին էլ մաշտոցյան չէ, դա միևնույն է չի բացատրում սկզբունքորեն տարբեր այբուբենների ի հայտ գալը հին աշխարհում՝ Հայաստանին տարեկից ժողովուրդների մոտ: Այնպես որ հայոց այբուբենի պրոտոայբուբեն՝ այբուբենների պրոտոտիպ լինելու հանգամանքը ինձ հավանական չի թվում:

Եռանկյունիներ գծելիս և սեփական այբուբենով հիանալիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ աշխարհի բոլոր լեզուներն էլ իրենց գաղտնիքներն ու խորին խորհուրդներն ունեն, դա հայերենի մենաշնորհը չէ:

Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ հայերենը աշխարհի ամենաբարդ և ամենահարուստ բառապաշարն ունեցող լեզուներից է և արժանի է հիացմունքի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s