Մայրենի լեզվի դերը

  ԹԵ՞   

Պատասխանում եմ այս հոդվածին:  Լինքը հատուկ եմ կցում, որ նրանք, ում հետաքրքիր է, կարդան: Իսկ նրանց համար, ովքեր ծուլանում են բացել հոդվածը կամ պարզապես ժամանակ չունեն, երկու խոսքով կպատմեմ՝ ինչ է այնտեղ գրված:

Մարդը կարող է իմանալ մի քանի լեզու (նույնիսկ մի քանի տասնյակ), բայց նա ունի միայ մի մայրենի լեզու: Ընդ որում մարդու մայրենին ոչ թե նրա ազգային լեզուն է, այսինքն՝ այն լեզուն, որով խոսում է նրա ազգը, այլ այն լեզուն, որով մտածում է տվյալ անհատը: Այսինքն՝ ես հայ եմ, բայց իմ մայրենին ռուսերենն է, քանի որ ես մտածում եմ ռուսերեն ու առավել հեշտ եմ հաղորդակցվում հենց այդ լեզվով: Իմպեսների համար հայերենում մի շատ լավ բառ կա՝ ռուսախոս: Այն, որ ես ռուսախոս եմ, դեռ չի նշանակում, որ հայ չեմ, կամ պակաս հայրենասեր եմ իմ հայախոս հարևանից: Բայց պարզվում է, որ իմ հոգեբանության վրա այդ հանգամանքը որոշ չափով ազդում է:

Ճապոնացի գիտնական պրոֆ. Թադանոբու Ցունոդան մի շարք փորձերից հետո ապացուցել է, որ մայրենի լեզուն որոշ չափով ազդում է մարդու ուղեղի զարգացման վրա: Այսինքն՝ ֆրասախոսներն այլ կերպ են ընկալում հնչյունները, քան, ասենք, ճապոնախոսները: Շեշտում եմ՝ ճապոնախոսները, ոչ թե ճապոնացիները: Ազգային պատկանելությունն այստեղ ոչ մի կապ չունի:

Հայտնի է, որ լեզվամտածողությունը երեխայի մոտ զարգանում է մինչև 10-12 տարեկանը: Այսինքն՝ ընտրելով երեխայի համար դպրոցը կամ մանկապարտեզը, դուք, հարգելի մայրիկներ և հայրիկներ, ազդում եք նրա ապագա մայրենի լեզվի առաջացման վրա, հետևաբար, որոշ չափով ազդում եք նրա գլխուղեղի զարգացման և ողջ կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Հենց այս փաստն էլ պատճառ է հանդիսացել, որ հոդվածի հեղինակը՝ Գևորգ Արզումանյանը, ահազանգի՝ թե օտարալեզու կրթությունը Հայաստանում կարող է հանգեցնել հայոց լեզվի, հետևաբար նաև հայ ժողովրդի կործանմանը: Մեր մեծերը, ճիշտ է, հաղորդակից չէին պրոֆ. Ցունոդայի փորձերին, բայց մի դար առաջ արդեն ահազանգում էին.

«Մեր ազգի պահպանողն էլ լեզուն ա ու հավատը»

Խ. Աբովյան

«Քանի որ ազգը մը իր լեզուն կպահե, թեպետ և ուրիշ ամեն ազգային հատկություններն ալ կորսնցնե, ազգությունը չկորսնցներ, իսկ լեզուն մեկդի ձգելուն պես ազգությունն ալ խիստ շուտ կկորսվի»

Գ. Այվազովսկի

«Հայրենիքը լեզուն է»

Ա. Իսահակյան

«Լեզուն ազգային հոգին է , կենդանի է այդ հոգին, կենդանի է  ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է երկրորդը»

Վ. Տերյան

Կարդում եմ այս հոդվածը և ահա ինչ եմ մտածում:

Ցավոք, մեր հանրապետությունում նման հոդվածներ գրվում են միայն մի նպատակով՝ որ օտարալեզու կրթությունը Հայաստանում ոչ միայն չզարգանա, այլև չսկսվի ընդհանրապես: Եվ առհասարակ նման խոսակցությունները մեր երկրում սկսվել են ոչ թե այն պատճառով, որ մեր խիստ հայրենասեր (բնականաբար, չակերտներում) հոդվածագիրները մտահոգվում են ազգի ապագայով, այլ այն պատճառով, որ մեր կրթական համակարգի բոլոր աշխատողները հասկանում են, որ մեր հայալեզու դպրոցները պարզապես մրցունակ չեն: Օտարալեզու դպրոցները, որքան էլ վատը լինեն, ունեն գոնե մեկ առավելություն՝ օտար լեզվի բավարար մակարդակ: Հայալեզու դպրոցներում այդ գոնեն չկա:

Ճիշտ է ասում հոդվածի հեղինակը, եթե Հայաստանում բացվեն օտարալեզու դպրոցներ, հայալեզու դպրոցներում աշակերտ չի մնա: Իսկ դա նշանակում է, որ  դպրոցին յուրաքանչյուր աշակերտի համար հատկացվող գումարը… Դե, էլ չշարունակեմ:

Սա մեկ:

Բացի դրանից, եկեք օբյեկտիվ լինենք: Մի՞թե այն լեզուն, որով խոսում է մեր առաջատար (այս մեկն էլ խիստ չակերտավոր) երիտասարդությունը՝ հայալեզու դպրոցների և բուհերի աշակերտա-ուսանողական դասակարգը, նման է մեր ոսկեղենիկ հայերենին: Բնավ: Մեր երիտասարդները (ու ոչ միայն երիտասարդները) ոչ հայերենը գիտեն, ոչ էլ որևէ օտար լեզու: Այնպես որ մեռած, մինչև հիմքը փտած հայալեզու դպրոցներն այնքան անցանկալի կոնկուրենցիայից զերծ պահելով՝ մենք մեր ազգը չենք փրկի:

Էլ չեմ ասում նրա մասին, որ մեր շատ հայալեզու հայերը ոչ հայեցի դաստիարակություն են ստանում, ոչ էլ ընդհանրապես որևէ դաստիարակություն են ստանում: Իհարկե կան հրաշալի, առաջադեմ, ծայրահեղ հայրենասեր երիտասարդներ, բայց նրանք բացառություն են միայն, և ոչ թե օրինաչափություն:

Ես շատ ուրախ կլինեմ, եթե Հայաստանում բացվի մի օտարալեզու բարձրակարգ դպրոց, ուր սովորելու համար աշակերտի ծնողները ստիպված չեն լինի գրավի դնել իրենց չորսսենյականոց բնակարանը քաղաքի կենտրոնում (ուզում եմ ասել, ուսումը մատչելի կլինի):  Այդ ժամանակ մեր հայալեզու դպրոցների ծերակույտը ստիպված կլինի տեղից շարժվել ու մի բան անել՝ մրցունակ դառնալու համար:

Շովինիզմով տառապելը բնավ հայրենասիրություն չէ: Իսկ մրցակցությունից խուսափել՝ նշանակում է ընդունել սեփական անմրցունակությունը: Իսկ հայալեզու դպրոցների անմրցունակության մասին հրապարակավ հայտնելը անհարգալից վերբերմունք է հենց հայալեզու ու հայեցի կրթության նկատմամբ:

Դե հիմա մտածենք, ո՞վ է այստեղ հայրենասեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s