Համարյա հաշվետվություն

Նոյեմբերին ձյուն եկավ: Ձյանը նախորդում է ցուրտ քամին ու սառնամանիքը, բայց հետո, երբ հողը, իսկ քաղաքում՝ ասֆալտը, ծածկվում է ձյան սպիտակ վերմակով, դուրս է գալիս արևը ու եղանակը տաքանում է:

Սա իհարկե սովորողի հաշվետվության հետ ոչ մի կապ չունի, բայց միևնույն է կարևոր է:

Ի՞նչ եմ արել այս ամիս: Ինչպես միշտ:

Առավոտները տառապում էի, որովհետև պետք էր վեր կենալ և գնալ դասի: (Չգնալ ես չեմ կարող, որովհետև առանց այդ էլ հարգելի ու անհարգելի տարբեր պատճառներով շատ եմ բացակայել, մնում է միայն «քնելու պատճառով» դասի չգամ:) Տառապելով մի կերպ դուրս էի գալիս փողոց, պաղպաղակ դարձած նստում երթուղային ու բաց աչքերով քնում, մինչև չհասնեմ եկեղեցու մոտ: Հետո գնում էի ցուցասրահ՝ ավագ դպրոցի ընդհանուր պարապմունքի: Ընդհանուր պարապմունքներին սկզբում շատ բացասական էի վերաբերվում: Բայց հետո, երբ մի-երկու պար սովորեցի, հասկացա, որ այդքան էլ դժվար չի և նույնիսկ շատ հաճելի է: (Թերևս սա միակ փոփոխությունն էր իմ կյանքում:) Հետո դասի, դասամիջոցին՝ խանութ, դասերից հետո՝ տուն: Տանը դասեր, հետո անպայման սոցիալական կայքեր, սերիալ ու փափուկ անկողին: Ու անպայման լուսանկարներ: (Մասնագիտական դասերին պետք է պարտաճանաչ վերաբերվել:)

Դե, դասի ենք գնում: Դե, պատրաստվում ենք կիսամյակային մասնագիտական հաշվետվության:

Էլ ի՞նչ ասեմ: Մի խոսքով… դե մի խոսքով… դե դուք ինձ ահսկացաք, չնայած, որ ես ինքս ինձնից ոչինչ չհասկացա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s