Դպրոցական համազգե՞ստ

 

 

 

 

 

 

 

<<Լինե՞լ, թե՞ չլինել>> հարցը դպրոցական համազգեստին շատ ենք տվել: Բայց, ինչպես և շեքսպիրյան արքայազնը, համազգեստը նույնպես չի կարող գտնել հարցի պատասխանը:
Լավ, իսկ ի՞նչ գիտենք մենք դպրոցական համազգեստի մասին: Գործնականում ոչինչ, միայն այն, որ աշակերտների մեծամասնությունը տանել չի կարողանում այդ համազգեստ կոչվածը (առաջինդասարանցիները հաշիվ չեն): Եկեք փորձենք հասկանալ, ի՞նչ է դպրոցական համազգեստը, որտեղի՞ց է գալիս, հետո նոր քննարկենք նրա լինել-չլինելու հարցը:
Ասում են, որ նույնիսկ հին Չինաստանում դպրոցահասակ տղաները կրում էին <<հատուկ կարված խալաթներ>>: Բայց դե դա միայն ասում են: Ավելի ճշգրիտ տեղեկություններ էլ կան դպրոցական համազգեստի մասին:
Նրանք, ով այս հարցից քիչ թե շատ գլուխ են հանում, կարծում են, որ դպոցական համազգեստը առաջացել է երկու եղանակով՝ եկեղեցական հագուստից և զինվորական համազգեստից:
Միջնադարում կրթություն ստանալ հնարավոր էր միայն վանքերին կից ուսումնական հաստատություններում: Ուսումնառությունից հետո տղաները պիտի դառնային հոգևորականներ, հենց այդ պատճառով էլ կարծիք է առաջացել, իբր միջնադարյան դպրոցականները կրում էին քահանայական հագուստին նաման մի բան, որն էլ այնժամանակվա դպրոցական համազգեստն է: Վերածննդի դարաշրջանում համալսարանների ուսանողներն ու դասախոսները կրում էին հատուկ վերարկուներ՝ մանտիաներ, որոնք պարտադիր էին բոլորի համար և էլի հիշեցնում էին եկեղեցական այրերի հագուստը: Այստեղից էլ եվրոպական մի շարք երկրներում տարածվեց ուսանողական և դպրոցական համազգեստը:

Հիմա էլ են երբեմն հագնում ուսանողական մանտիաներ

Անգլիայում դպրոցական համազգեստն առաջացավ զինվորական համազգեստից: Անգլիայից այս ավանդույթը տարածվեց նաև Շոտլանդիա, Իռլանդիա և անգլիական գաղութներ՝ մինչև Հնդկաստան: Առաջին դպրոցը, որ ընդունեց դպրոցական համազգեստը, <<Քրիստոսի հիվանդանոցն>> էր (հիմնադրվել է Լոնդոնում, 1552թ-ին, բարեգործական դպրոց էր աղքատ երեխաների համար): Հետո դպրոցական համազգեստն ընդունեցին նաև այլ բարեգործական դպրոցներ: Քանի որ բարեգործական դպրոցները ֆինանսավորվում էին բարոգործների և եկեղեցու հետևորդների փողերով, պարզից էլ պարզ է, որ դպրոցական համազգեստի նապատակն էր որքան կարելի է էժան հագուստ մատակարարել երեխաներին: Պատահական չէ, որ <<Քրիստոսի հիվանդանոցի>> համազգեստը կապույտ գույնի էր. կապույտը ամենաէժան ներկն էր: Բայց ի՞նչ կատարվեց երեխաների հետ: Դպրոցական համազգեստով բարեգործական դպրոցների աշակերտները միանգամից տարբերվում էին մասնավոր դպրոցներում սովորող իրենց հասակակիցներից, այսինքն՝ միանգամից երևում էր նրանց սոցիալական տարբերությունը, ինչը նվաստացնում էր երեխաներին: (Աղջիկների դեպքում դպրոցական համազգեստ կրելը ավելի անտանելի էր այն պտաճառով, որ լայն, կոշտ վերնաշապիկները, երկար կիսաշրջազգեստներն ու կոպիտ գուլպաները, պարտադիր սև կամ սպիտակ գոգնոցները թաքցնում էին աղջիկների կանացիությունը: Ըստ դպրոցական կանոնների՝ աղջկա մազերը չիտի դիպչեին համազգեստի օձիքին, և աշակերտուհիները կրում էին կարճ, <<տղայական>> սանրվածքներ, ինչն ավելի էր նամանցնում նրանց տղաներին:)
Իրավիճակը մի փոքր փոխվեց, երբ 19-րդ դարի սկզբին համազգեստ ընդունվեց նաև մասնավոր դպրոցներում, ուր սովորում էին ապահովված ընտանիքների զավակները: Այստեղ արդեն խնդիր չկար երեխաներին էժան հագուստ հասցնել, էլ ինչո՞ւ էին համազգեստ հագցնում: Բանն այն է, որ 18-րդ դարի վերջին, 19-րդ դարի սկզբին Անգլիայի մասնավոր դպրոցներում իսկական քաոս էր տիրում: Երեխաները կարծում էին, որ քանի որ իրենց ծնողները վճարում են դպրոցին, նրանք կարող են անել այն, ինչ ուզում են (նույն մտածելակերպը պահպանվել է նաև մեր ժամանակների վճարովի դպրոցների և ԲՈՒՀ-երի ուսանողների մոտ): Երեխաները անկարգ էին, ծույլ, անփույթ: Շատ ծնողներ նախընտրում էին իրենց երեխաներին կրթել տանը, իսկ հետո միանգամից ուղարկել համալսարան: Դպրոցական համազգստը պիտի դառնար դիսցիպլինայի՝ կարգուկանոնի խորհրդանիշը: Հետագայում դպրոցական համազգեստը դարձավ մասնավոր դպրոցների պրեստիժի վկան: Յուրաքանչյուր դպրոց ուներ իր յուրահատուկ համազգեստը և հատուկ տարբերանշանը, որը աշակերտները կրում էին փողկապին կամ գլխարկներին:

Դպրոցական համազգեստը Անգլիայում

Ռուսաստանում ամեն ինչ տեղի ունեցավ с точностью, да наоборот:
1834 թ-ին հատուկ օրենք ընդունվեց պետական բոլոր հաստատությունների համազգեստների մասին, այդ թվում և գիմնազիաների աշակերտների համազգեստի: Այս համազգեստը շատ էր նման զինվորական համազգեստին:
Դպրոցները Ռուսաստանում պետական էին, սակայն ուսում ստանալը բավականին թանկ հաճույք էր: Գիմնազիա էին հաճախում արիստոկրատների, մտավորականների և հարուստ գործարարների (այնժամանակվա բիզնեսմենների) երեխաները: Այսինքն՝ այստեղ դպրոցական համազգեստը սոցիալական ապահովության տարբերանշան էր: Աշակերտները կրում էին համազգեստը ոչ միայն դպրոցում, այլև փողոցում, տոներին և հատուկ միջոցառումներին: Համազգեստը նրանց հպարտության առարկան էր:
Աղջիկների դպրոցական համազգեստը Ռուսաստանում ընդունվեց տղաների համազգեստի մասին օրենքից 60 տարի հետո: Ու նորից համազգեստ էին կրում միայն պանսիոնների և հատուկ դպրոցների աշակերտուհիները՝ կրում էին հաճույքով և հպարտությամբ: Հայտնի է, որ կանանց դպրոցներում զգեստի գույնը փոխվում էր տարիքի հետ: Օրինակ, Սմոլնիյ համալսարանի աշակերտուհիները 6-9 տարեկանում կրում էին շագանակագույն զգեստ, 9-12-ում՝ երկնագույն, 12-15-ում՝ մոխրագույն, իսկ 15-18-ում՝ սպիտակ: Պատկերացրեք, որքան հաճելի էր աղջկան հանել մոխրագույն զգեստը և հագնել սպիտակը. դա նշանակում է, որ դու արդեն մեծ ես:

Աղջիկների դպրոցական համազգեստը ցարական Ռուսաստանում

Հեղափոխությունից հետո դպրոցական համազգեստը վերացրեցին: Կոմունիստական պարտիայի ղեկավարները դա պատճառաբանեցին այսպես. <<Դպրոցական համազգեստը աշակերտի նվաստացման և սահմանափակման խոհրդանիշ է>>: Սակայն իրականում պատերազմից հետո քարուքանդ եղած երկրում կառավարությունը պարզապես հնարավորություն չուներ դպրոցական համազգեստով ապահովել աշակերտներին: 1949թ-ից ԽՍՀՄ-ում նորից ընդունվեց դպրոցական համազգեստ: Այս անգամ աշակերտի նվաստացման մասին խոսք անգամ չկար, ընդհակառակը, նշվում էին դպրոցական համազգեստի առավելությունները, այն է՝ աշակերտը դառնում է ավելի կոկիկ, սովորում է կարգուկանոնին: Չնայած, պետք է խոստովանել, որ սա սուտ չէ, Անգլիայում օգնեց, չէ՞:

Դպրոցական համազգեստը ԽՍՀՄ-ում

ԽՍՀՄ փլուզումից հետո գոգնոցները և պիոներական փողկապները մոռացության գիրկն անցան, բայց մնաց դպրոցական համազգեստ հասկացությունը՝ սպիտակ վերնաշապիկ, սև կամ մուգ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ:
ԱՄՆ-ում յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում իր համազգեստի հարցը: Չնայած, եթե հավատանք ամերիկյան ֆիլմերին (High School Musical, օրինակ), ավագ դպրոցներում համազգեստ ընդհանրապես չկա:
Լեհաստանում դպրոցական համազգեստը կտրականապես լիկվիդացրին 1988թ-ին:
Ֆրանսիայում այն ավելի կարճ կյանք ունեցավ՝ 1927-1968թթ:
Գերմանիայում երբեք էլ չի եղել միասնական դպրոցական համազգեստ: Յուրաքանչյուր դպրոց ինքն էր որոշում համազգեստի խնդիրը, իսկ աշակերտները կարող էին մասնակցել այդ հարցի լուծմանը, մոդելավորել իրենց ապագա համազգեստը:
Կուբայում համազգեստ կրելը պարտադիր է նաև ԲՈՒՀ-երի ուսանողների համար:
Ճապոնիայում դպրոցական համազգեստն այնքան գեղեցիկ է, որ համարվում է ամենամոդայիկ հագուստը դեռահասների համար: Ճապոնացի աշակերտուհիները կրում են կարճ կիսաշրջազգեստներ և թիթիզ զգեստներ՝ մատրոսկաներ (ճապոներեն՝ սեյլոր ֆուկու – ծովային կոստյում):

Ճապոնական դպրոցական համազգեստ

Հայաստանում մինչև հիմա էլ կա <<սպիտակ վերև, սև ներքև>> հասկացությունը: Ձմեռը դա վերածվում է <<սպիտակ օձիքը անպայման պիտի երևա>> համազգեստի ձմեռային տեսակի: Սակայն շատ դպրոցներ արդեն վաղուց հրաժարվել են դպրոցական համազգեստից (թող ինչ ուզում են, հագնեն, բայց դասերը սովորեն): Հիմա էլ աղջիկները պայքար են մղում քսվելու և բարձրակրունկ կոշիկներ կրելու իրենց իրավունքի համար, իսկ տղաները հանգիստ խղճով դպրոց են գալիս տատուներով և հաստ շղթաներով՝ ցեպերով:

Ժամանակակից դպրոցական համազգեստ

Ինչ վերբարերում է ինձ, ես միշտ էլ ասել եմ՝ իմ խելքը ընդհանրապես կախված չէ իմ հագուստից:Բացի այդ չեմ կարծում, որ 21-րդ՝ մարդու մաքսիմալ ազատության և ինքնդրսևորման հնարավորության դարում ակտուալ է դպրոցական համազգեստը:
Իհարկե, դպրոցական համազգեստը ունի նաև իր դրական կողմերը, վերջիվերջո դեռ կա սոցիալական տարբերությունը աշակերտների միջև: Բացի այդ ակամա ազտվում ես <<Ի՞նչ հագնեմ վաղը>> գլխացավանք առաջացնող հարցից: Բայց եթե բոլորը միաբերան ասում են <<Համազգե՛ստ, հեռացի՛ր>>, չեմ կարծում, որ առանց այդ էլ սթրեսահարուցիչ այս  դարում պետք է գլուխներս ցավեցնենք վաղուց իրենց դարն ապրած ավանդույթների համար, որքան էլ նրանք գրավիչ չթվան մեզ առաջին հայացքից:

<<Լուսաստղ>> ամսագիր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s